A Taste of Scotland
Խոսքը արժեք է
It was the readiness with which he spoke of them. It was the context. He knew that I had arrived in Scotland, for my first visit, just an hour earlier.
Բառերը գործողություն են, գործողության կոչեր են, բառերը պատգամ են, որ հետո իրականություն են դառ- նում՝ նկատելի, թե աննկատ:
Ստալինյան տարիներին բառերը մարդկանց հեռավոր Սիբիր են հասցրել, կամ բանտի նկուղում կրակափողի պատի տակ կանգնեցրել: Ու հետո այդ բառախեղդ մարդ կոչվածները հանգիստ ապրել են հանուրի կողքին, վայելել նաեւ աքսորվածների ու գնդակահարվածների կառուցած ու շենացվող քաղաքների ու գյուղերի բարիքները:
Բառերը, թեկուզեւ միամիտ անկեղծությամբ բարձրա- ձայնված, ժողովրդի թշնամու պիտակին են արժանացրել բառերի տերերին:
Հետո մարդիկ վախեցան բառերից: Փակվեցին նրանց բերանները: Ինչ որ բան լսողներն էին դարձել պահանջ- ված: Լռությունը բնավորություն ու ապրելակերպ դարձավ: Բայց պետք էր, չէ՞, մի բան ասել: Եվ սկսվեց հորինված ու շինծու բառաշարի հաղթարշավը: Այս անգամ բառերը վա- րագույր դարձան, մտածումներից պաշտպանող թանձր պատնեշ:
Երբ մի օր ասացին՝ եկել է խոսելու ժամանակը, դե, խո- սեք...Ամբիոն գտան ու բառե՜ր, բառե՜ր ցրեցին դրանք բե- րաններում խեղդած-պահած գիտունները...Հետո նաեւ՝ ոչ գիտունները...Հետո՝ բոլորը...
Ժայթքած հրաբուխը դուրս է թափում լավան, թույլ չի տալիս ասել՝ բավական է, այլեւս պարունակություն չունես,հանգստացիր, նորից հարստացիր, կուտակիր ընդերքումդ շաղախվող թանկ հարստությունը:
Գուստավ Լը Բոն,
«Ամբոխների հոգեբանությունը»,1894 Անտարես, 2020, թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան Պատկերներ, բառեր, բանաձեւումներ
«Բառերը լոկ փոփոխական եւ ժամանակավոր նշանակու- թյուններ են ունենում եւ փոփոխվող են դարից դար եւ տարբեր ժողովուրդների միջավայրում:Եվ երբ մենք ցանկանում ենք դրանցով ներգործել ամբոխի վրա, ապա նախ հարկավոր է իմանալ, թե ինչպիսի իմաստ դրանք ունեն նրանց համար տվ յալ պահի դրությամբ, եւ ոչ թե այն, թե բառերն այդ ինչպի- սի իմաստ են ունեցել մի ժամանակ եւ կամ կարող էին ունենալ տարբերվող հոգեմտավոր կառուցվածք ունեցող անհատնե- րի համար:
Բառերի հզորությունն այնքան մեծ է, որ բավական է մի- այն ճիշտ գտնված գեղեցիկ բառերով անվանակոչես ամենա- զազրելի իսկ իրերը, որպեսզի դրանք ընդունելություն գտնեն ամբոխի կողմից:
Կառավարողների արվեստը, ինչպես եւ փաստաբանների, հատկապես բառերով աճպարարություններ անելու կարո- ղությունն է: Այդ արվեստի գլխավորագույն դժվարություննե- րից մեկն այն է, որ միեւնույն հասարակության մեջ միեւնույն բառերը շատ հաճախ հույժ տարբեր իմաստներ են ունենում զանազան հասարակական խավերի համար:
Ժողովուրդների առաջընթաց զարգացման գլխավորա- գույն գործոնը երբեք ճշմարտությունը չի եղել, այլ մոլորությու- նը: Ամբոխին անհրաժեշտ են պատրանքներ, եւ նրանք բնազ- դով առաջնորդվելով, ինչպես դեպի լույսը ձգտող միջատներ, ուղեւորվում են այն հռետորների մոտ, որոնք դա մատուցում են իրենց»:
Each page is counted, but no folio or page number is expressed or printed, on either display pages or blank pages.
Բառերը գործողություն են, գործողության կոչեր են, բառերը պատգամ են, որ հետո իրականություն են դառ- նում՝ նկատելի, թե աննկատ:
Ստալինյան տարիներին բառերը մարդկանց հեռավոր Սիբիր են հասցրել, կամ բանտի նկուղում կրակափողի պատի տակ կանգնեցրել: Ու հետո այդ բառախեղդ մարդ կոչվածները հանգիստ ապրել են հանուրի կողքին, վայելել նաեւ աքսորվածների ու գնդակահարվածների կառուցած ու շենացվող քաղաքների ու գյուղերի բարիքները:
Բառերը, թեկուզեւ միամիտ անկեղծությամբ բարձրա- ձայնված, ժողովրդի թշնամու պիտակին են արժանացրել բառերի տերերին:
Հետո մարդիկ վախեցան բառերից: Փակվեցին նրանց բերանները: Ինչ որ բան լսողներն էին դարձել պահանջ- ված: Լռությունը բնավորություն ու ապրելակերպ դարձավ: Բայց պետք էր, չէ՞, մի բան ասել: Եվ սկսվեց հորինված ու շինծու բառաշարի հաղթարշավը: Այս անգամ բառերը վա- րագույր դարձան, մտածումներից պաշտպանող թանձր պատնեշ:
Երբ մի օր ասացին՝ եկել է խոսելու ժամանակը, դե, խո- սեք...Ամբիոն գտան ու բառե՜ր, բառե՜ր ցրեցին դրանք բե- րաններում խեղդած-պահած գիտունները...Հետո նաեւ՝ ոչ գիտունները...Հետո՝ բոլորը...
Ժայթքած հրաբուխը դուրս է թափում լավան, թույլ չի տալիս ասել՝ բավական է, այլեւս պարունակություն չունես,հանգստացիր, նորից հարստացիր, կուտակիր ընդերքումդ շաղախվող թանկ հարստությունը:
Եվ այսօր, դժվարագույն խնդիրներ լուծելու ժամանակի խճճանքում, բառերը պատերազմող զորքի նման մարտա- դաշտ են նետված: Կռիվը մարդ արարածի հուզական աշ- խարհի ալեկոծ վիճակ է: Բառերը փոխարինել են բոլոր զի- նատեսակները: Նրանք ասես բոլոր ժամանակների լռության վրեժն են ոտքի հանել ու ոտքի տակ են տալիս ամեն ինչ: Բա- ռերը կործանում են նաեւ իրենց, այդ հրաշք զարմանալին՝ ԲԱ- ՌԸ, որը մարդուն մարդ դարձրեց անսահման հեռու մի շատ գեղեցիկ ՕՐ:
Եվ բառերի հետ խաղերը համամարդկային թնջուկի է վե- րածվել մարդկության նորագույն գյուտի հայտնագործմամբ: Նոր տեխնոլոգիաները մոլորակի ամեն բնակչի իրավունք է ընձեռել իր սեփական բառերով միանալ համամոլորակային խառնաժողովին:
Մարդը ափի մեջ է, ինքն է իր սեփական անձի լրտեսն ու հետախույզը: Իր կամքով՝ ներկայանում է ոտքից գլուխ: Բայց նաեւ այդ մարդը ինքն իրեն ներկայացնելով՝ ներկայացնում է նաեւ խավը, երկիրը, ժամանակը, որին պատկանում է: Նրա ափին դրված տեղեկույթը տեղադրելով նոր տեխնոլոգիա- կան սարքերի մեջ՝ խնդրեմ, առանց անհայտի հավասարում է դուրս բերում բանաձեւը:
Բառերի ու նրանցով ձեւավորված պատկերների, բանա- ձեւումների վերաբերյալ լուրջ հետազոտություն է ամբոխների հոգեբանությունն ուսումնասիրած Գուստավ Լը Բոնի գիրքը: Խորհրդային ժամանակներից եկող հիշողությունն ու արցա- խյան ողջ երեք եւ ավելի տասնամյակ անցած դարաշրջանը շատ հեշտ տեղավորվում են այդ հավասարման մեջ: Այն ժա- մանակ մեզ համար անհայտ էին այդ հավասարման բաղադ- րիչներն ու բանաձեւման հավանական արդյունքը: Իսկ հիմա կարողանո՞ւմ ենք հայտնի դարձնել բառերի արժեքը: Վիրտո- ւալ աշխարհ նետվող ճիշտ, սխալ, հորինածին, պատեհաշահ բառահեղեղի էներգիայից գաղափար ունե՞նք:
Follow Lucy Newton on Twitter and join the mailing list
Made on
Tilda