Արտաշեսի անեծքը կատարվում է: Որսորդության ժամա-
նակ քաջքերը բռնում են Արտավազդին եւ շղթայակապ ար- գելափակում Մասիս լեռան մի քարանձավի մեջ: Ի դեպ, նաեւ հիշվում է Արտավազդի չար եւ բարի կերպարի երկվության մասին:
Արտավազդի քարանձավը Մասյաց վիհն է՝ Փոքր Մհերի Ագռավաքարը հիշեցնող: Արտավազդը մնում է ներփակված հոր անեծքով, այսինքն յուրայինի՝ իր արյան պահանջով: Եվ Արտավազդին կանչող չկա, Ձենով Օհան չունի: Փորձենք համեմատել: Երբ դրսի թշնամու պատճառով է էպոսի հերո- սը փակվում հորում, Ձենով Օհան-ժողովրդի կանչով դուրս է գալիս հորից, հաղթում է: Իսկ երբ սեփական կամ յուրայինի՝ ասենք հոր կամքով է փակվում, ժողովուրդը՝ Ձենով Օհանը
չի կանչում իր հերոսին. թշնամին ներսի է, ոչ՝ դրսի: Ո՞ւմ սպանի կամ հաղթի հերոսը, որ դուրս գա. դա ինքնաս- պանություն եւ եղբայրասպանություն կլինի: Միակ փրկությունը մնում է ինքնահաղթահարումը... Այ- սինքն՝ լիարժեք ինքնաճանաչողությունը, ինք-նահաղթահարումը եւ վճռական քայլերի
դիմելը: Այսինքն՝ փրկությունը քո մեջ է: Միթե՞ այդ ինքնահաղթահարումը չէ Էպոսում հիշվող Փոքր Մհերի
Ագռավաքարից դուրս գալու ժամանակը՝
«Երբ ցորեն էղնի քանց մասուր մի, եւ գարին`
քանց ընկուզ մի»...