Հայերեն

Հաստոցասարքաշինություն

Կորուսյալտնտեսություն» կարելիէանվանելԽորհրդայինՀայաստանիարդյունաբերականհզորությունըքայլառքայլփոշիացնելուիրողությունը: Սերունդներիստեղծածհարստությունըպետքէծառայերսերունդներին: Նրանցփոխանցվեցավերվածը:

Հաստոցագործիքաշինությունըզարգացածոլորտլինելովհանդերձ՝բուհականլուրջհամալրումէրունենում, ևինժեներներիլուրջմասնագիտականներուժէրստեղծվելտասնամյակներիհետևողականևհամալիրաշխատանքներիշնորհիվևարդյունքում:

Հեռուսալրատվականիամենասիրելիօջախներիցէիննրանք, ամենանգամկարելիէրմիլավնորությունքաղելայնտեղևայնփոխանցելերկրիտնտեսականզարգացմամբհպարտացողհանրությանը:

ՌաֆիկՊողոսյանըճյուղիառաջատարձեռնարկություններիցմեկիկարևորպաշտոնյամասնագետներիցէր: Որպեսհեռուստատեսայինռեպորտաժհեղինակողլրագրողնախավերջինանգամնրանհանդիպելեմթվածրագրայինհաստոցներարտադրելուծրագրիառիթով, որինպատրաստվումէրԵրևանիՁերժինսկուանվանհաստոցաշինականգործարանը: Ներկայումայն «Փեթակ» առևտրիկենտրոննէ: Ասեսծաղրլինիբազմահազարինժեներականհանրությանտերերկրիհամար: Վերջինհանդիպումը 90-ականներիվերջերինէր, «Ճեպընթաց» թերթիխմբագրությունումէր, որտեղզարմանքովէինքքննարկումայնհարցը, թեինչո՞ւպատվերներունեցողձեռնարկությունըփակմանվտանգիտակէևպետականաջակցությունիցդուրս: Հետոաճուրդիդրվածլիքըհաստոցներիցանկերիէիհանդիպում, երբխմբագրումուսրբագրումէինորաստեղծԴԱՀԿ-ի «Հարկադիրկատարողիտեղեկագիր» շաբաթաթերթը:

Ահա, թեինչպեսդատեղիունեցավ

ԵրևանինախկինՀաստոցաշինականարտադրականմիավորմանգլխավորկոնստրուկտոր, մարկետինգիծառայությանպետ, «ԱսԷքս» հաստոցագործիքաշինությանարտադրանքիարտահանմաննաջակցողմիությաննախաձեռնողև 1995-2005 թթգործադիրտնօրեն:

ՆախմիքանիխոսքՃյուղիմասին

Հայաստանում դեռ 2001 թվին արտադրվում էին տասից ավելի տիպի ստանդարտ ունիվերսալ մետաղահատ հաստոցների տեսակներ՝ մամլիչներ /Press/, խառատային /Lathe/, շաղափման /Drill/, ներտաշող /Bohring/, ֆրեզերային /Milling/, կտրող /Notching/, սղոցող /Haksou/, էլեկտրոէրոզիոն /EDM/ և բազմատեսակ ոչ ստանդարտ հատային պատվերներով նախագծված և պատրաստված մեքենաներ: Հարկ է նշել, որ յուրաքանչյուր տիպի ստանդարտ հաստոց էլ ունի իր մի շարք տարատեսակները:

Հայաստանիմեքենաշինություննունիավելիքանհարյուրտարվապատմություն:

Դեռևս 1893 թվականին Տեր-Ավետիկով եղբայրները առանձնանալով մետաղագործ արհեստավորների ստեղծած “Մուրճ” ընկերակցությունից, հիմնադրեցին սեփական մեխանիկական արհեստանոցներ: Արտադրում էին խաղողի վերամշակման և գյուղատնտեսության համար անհրաժեշտ սարքեր՝ մամլիչներ, պոմպեր, մետաղական տարողություններ, շոգեկաթսաներ, բամբակազտիչ մեքենաներ, գութաններ և այլ մետաղյա գործիքներ:

Իսկ 1905-ին թուջի ձուլման արտադրամասի գործարկումով այն դարձավ մեխանիկական առաջին գործարանը Հայաստանում, հետագայում՝ “Երևանի հաստոցաշինական արտադրական միավորում”: Այն ժամանակ Տեր-Ավետիկով եղբայրների գործարանում աշխատում էին 60-65 բանվորներ: Գործարանն արդեն երեսնական թվականներին Ուկրաինայի շաքարի գործարանների համար պատրաստեց գազոգեներատորների մի խմբաքանակ:

Ժողովրդական տնտեսության կարիքների համար ռուսական մասնագետների օգնությամբ արտադրվեց նաև 6-ից մինչև 25 ձիաուժ հզորությամբ ներքին այրման շարժիչների խմբաքանակ:

Այդ գործարանում է 1934 թվին պատրաստվել Հայաստանում առաջին ամբողջական մետաղյա իրանով 150 տեղանոց “Անաստաս Միկոյան” զբոսանավը, որը ակոսում էր Սևանի ջրերը:

1928-ին Գյումրիում գործարկվեց Մեխանիկական գործարան իր ձուլարանով, որը 1954 թվից վերանվանվեց “Դարբնոցա-մամլիչային սարքավորումների գործարան”:

1929 թվականին հիմնված Հոկտեմբերյանի մեքենատրակտորային կայանի վերանորոգման արհեստանոցների հիման վրա հետագայում ստեղծվեց Մեխանիկական գործարան՝ հետագայում՝ “Արմավիրի հաստոցաշինական գործարանը”:

Հաստոցաշինությունը Հայաստանում սկիզբ է առել 1945-ական թվականներից և դեռ մինչև 2002թվականը կային 11 հաստոցագործիքաշինական գործարաններ, որոնք յուրաքանչյուրն իր չափերով համեմատած արտասահմանյան նմանատիպ արտադրությունների հետ՝ գիգանտներ էին, քանի որ արտադրանքի ծավալները նախատեսված էին իրացման ողջ ԽՍՀՄ-ում, սոցիալիստական ճամբարի և այլ երկրներում: Այդ ծավալները հասնում էին տարեկան մի քանի հազար հաստոցի (~15 000):

1954-65 թվականների ընթացքում Հայաստանում կառուցվեցին և գործարկվեցին միութենական նշանակության մի շարք հաստոցաշինական և մեքենաշինական գործարաններ, Վանաձորում՝ ճշգրիտ հաստոցների գործարանը, Չարենցավանում՝ Գործիքաշինական և Ներտաշ հաստոցների գործարանները, Գյումրիում՝ Հղկող հաստոցների և Քարհատ հաստոցների գործարանները /Ստրոմմաշը/, Երևանում՝ Ֆրեզերային հաստոցների գործարանը :

1961 թվականին Երևանի Հատուկ կոնստրուկտորական բյուրոյի հիման վրա ստեղծվեց Մոսկվայի միութենական “Մետաղահատ հաստոցների գիտահետազոտական - փորձարարական ինստիտուտի” Անդրկովկասյան մասնաճյուղը, իր արտադրական բազայով՝ «Փորձարարական Ստանկոկոնստրուկցիա գործարանով՝ (հետագայում ,,Ինտերստանոկ,, Գիտաարտադրական Ձեռնարկություն ԲԲԸ-ն իր արտադրական մասով)՝ տարածաշրջանում բնագավառի գործարանների արտադրանքի գիտատեխնիկական հետազոտությունների և նախագծային աշխատանքների աջակցության համար:

Մոսկվայի հիշյալ միութենական ինստիտուտն ուներ միայն երեք մասնաճյուղ՝ Վիլնյուսում /Լիտվա/, Օդեսսայում /Ուկրաինա/ և Երևանում: Անդրկովկասյան մասնաճյուղը մասնագիտացավ մի քանի տիպի մետաղահատ հաստոցների ինչպես նաև այդ ժամանակ դեռևս ոչ ավանդական՝

- էլեկտրաքիմիական,

- փոքր և միջին չափերի պտտվող մասերի ավտոմատ բալանսավորման,

- ժապավենային և աբրազիվաշիթային հղկման /հղկափոշին մղելով մշակվող մակերևույթին բարձր ճնշման ջրաշիթի միջոցով/ և այլ տիպի հաստոցների հետազոտական և նախագծային աշխատանքներում:

Չնայած նրան, որ Հայաստանի բնակչությունը ԽՍՀՄ բնակչության մեկտոկոսն էր, այնուհանդերձ, ԽՍՀՄ ողջ մետաղահատ հաստոցային տարեկան արտադրանքի տասըտոկոսըտալիս էր Հայաստանը: Դա ոչ միայն քանակային ցուցանիշ էր, այլ նաև որակական, քանի-որ հակառակ դեպքում կենտրոնական իշխանությունները ֆինանսները և պատվերները կտեղափոխեին մեկ այլ տարածաշրջան: Այդ իսկ պատճառով Հայաստանում աճել էր բարձրակարգ գիտատեխնիկական, ինժեներական և բանվորական կադրերի մի ամբողջ համաստեղություն, որի շնորհիվ նախագծվում, պատրաստվում և արտադրության մեջ էին ներդրվում բազմազան հաստոցներ, սարքավորումներ, սարքեր և հոսքային գծեր ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

ԽՍՀՄ–ի ժամանակ արտահանման լիցենզիա ունեին միայն մի քանի կենտրոնական կազմակերպություններ Մոսկվայում, հիմնականում դրանք էին. “STANKOIMPORT”, “MASHINOEXPORT”, “TEKHMASHEXPORT”, և հաստոցներն արտահանվում էին միայն ,,MADE IN USSR,, մակնիշով: Խորհրդանշական է նաև այն, որ արտադրող ձեռնարկությունները չգիտեին իրենց արտադրանքի վերջնական գնորդին: Վերը նշված արտահանող կազմակերպությունները ստեղծել էին սպասարկման ցանցեր և ներկայացուցչություններ տարբեր երկրներում, և արտադրանքն առաքվում էր արտահանողի պարտադրած “Պատվերում” նշված գնով նրա արտերկրյա ներկայացուցչության հասցեյով:

Արտահանման դիմաց գործարանին վճարվում էր վաճառված գնի ոչ լրիվ մասը, արտարժութային եկամուտները պահվում էին Մոսկվայի “VNESHEKONOMBANK” – ում բացված հաշիվների վրա և դրանից ծախսելու անհրաժեշտության դեպքում /հումքի և համալրող մասերի ձեռքբերում, կամ գործուղումներ/ անհրաժեշտ էր Մոսկվայում գտնվող Հաստոցագործիքաշինության Նախարարության համապատասխան բազմաստիճան մարմիններում հիմնավորել տվյալ արտարժույթով գնման անհրաժեշտությունը և ստանալ թույլտվություն:

ԽՍՀՄ–ի փլուզումից հետո ամբողջովին կորցվեց շուկայի ցանցը, ինչպես նաև անորոշ ժամկետով սառեցվեցին ողջ չօգտագործված արտարժութային կուտակումները “VNESHEKONOMBANK”- ում: Այսինքն, արտադրողները ազատություն և ինքնուրույնություն ձեռք բերելով, կորցրեցին շուկայի կապերը և բավականին գումարներ, որոնք այդ իրավիճակում խիստ անհրաժեշտ էին շուկայի կապերի փնտրման և վերականգնման նպատակով միջազգային ցուցահանդեսների մասնակցության համար: Տնտեսական անկման պատճառով հայկական ներքին շուկան գերհագեցած էր հաստոցներով, չնայած նախկինում էլ ներքին շուկան հայկական հաստոց արտադրողների համար առավելագույնը կազմել է նրանց արտադրական հզորության մինչև կես տոկոսը, արտադրանքի հիմնական շուկան ԽՍՀՄ հանրապետություններն էին և 10-ից 15%-ն էլ այլ երկրները: Գործարանների գործունեությունը կարող էր շարունակվել միայն արտահանման հաշվին:

Տնտեսական այդ իրավիճակում գուցեև տրամաբանական էր վարկային միջոցներով ձգտել մասնակցել մասնագիտացված ցուցահանդեսներին՝ շուկա ձեռք բերելու ակնկալիքով: Սակայն, քանի որ ձեռնարկությունների ղեկավարները շուկայավարության փորձ բացարձակ չունեին, ծախսերի արագ վերադարձելիության վստահություն չկար, և մյուս կողմից էլ վարկերի բանկային բարձր տոկոսադրույթները, գրավի պարտադիր պահանջը և գրավի գնահատման չափից դուրս ոչ օբյեկտիվ ցածր գնահատումը խիստ բարձրացնում էին տվյալ քայլի բարձր ռիսկայնությունը:

1995-ին գերմանական GTZ (Տեխնիկական Համագործակցության Ընկերություն) կազմակերպության “Pro-Trade” ծրագրի աջակցությամբ Հայաստանի հաստոցաշինական բնագավառի երկու ներկայացուցիչներ այցելեցին Հաննովերում անցկացվող «Հաստոցներ ամբողջ աշխարհից» խորագրով միջազգային ցուցահանդես:

Ցուցահանդեսում կային առաջարկվող հաստոցներ, որոնք իրենց տեխնիկական տվյալներով առանձնապես չէին գերազանցում համապատասխան հայկական հաստոցները: Սակայն արտաքին հարդարման գործում ունեին ակնհայտ առավելություն: Բոլոր կոնստրուկցիաներում, իսկ առավել ևս հաստոցաշինության մեջ, ճշգրտության, դիմացկունության, երկարակեցության ապահովումը բնականաբար պահանջում է առավել բարձր ինժեներական մտքի, տեխնոլոգիայի ներդրում և արտադրական միջոցներ, քան արտաքին տեսքի հարդարումը: Մի խոսքով ձգտելով հավուր պատշաճի ապահովել ճշգրտությունը, հուսալիությունը և երկարակեցությունը, հարդարանքը մղվել էր երկրորդ պլան, ավելի ճիշտ՝ սովետական ժամանակաշրջանում Առաջին պլանում էր քանակի ապահովումը, Երկրորդում՝ որակի, իսկ միայն Երրորդում՝ արտաքին տեսքի: Քանի որ բաշխումը պլանային էր, տեսքի պատճառով /չկային կոնկրետ չափանիշներ/ ոչ ոք օրենքով չէր կարող հրաժարվել հաստոցից, իսկ այ ճշտությունը կամ հուսալիությունը չապահովելու դեպքում գնորդը կարող էր անգամ հաստոցը ետ վերադարձնել և դեռ արժեքի 20 տոկոսի չափով էլ տուգանք պահանջել: Ահա թե ինչու արտաքին հարդարանքի ապահովման ոչ այնքան բարդ գործը մղված էր երկրորդ պլան: Իսկ բարձր հուսալիության, ճշտության և երկարակեցության /երբեմն անհիմն չափերի հասնող/ փաստը հենց հիմնավորվում է նրանով, որ այժմ քսան տարուց ավել շահագործվող հաստոցներով էլ հնարավոր է տալ մրցունակ արտադրանք՝ թե ճշգրտությամբ և թե հուսալիությամբ:

Քանի-որհայկականգործարաններիարտադրանքի 80 - 90 %-իշուկանԽՍՀՄհանրապետություններնէին, ևարտադրանքիքանակըյուրաքանչյուրումհասնումէրտարեկան 1000-իցմինչև 4000 հաստոց,իապապետքէհասկանալիլինիթեինչուէինխորհրդայինժամանակհիմնվածգործարաններընախատեսվածհիմնականումորպեսփակցիկլովարտադրություններ: Այսինքն, յուրաքանչյուրգործարանիրարտադրանքիհամարանհրաժեշտբոլորդետալներըպատրաստումէրինքը, բացիէլեկտրականուռետինատեխնիկականմասերիցևառանցքակալներից: Այսիրավիճակըբացարձակդժվարէրընկալվումմերարտասահմանյանգործընկերներիկողմից: Եվդաէպատճառը, որայդմասինբացատրելուցհետոէլչենդադարումհարցնել, թեինչուեքամենինչինքներդպատրաստում, պատվիրեք …. իսկթեում, չէորայդշուկանմեզմոտդեռևսչիկայացել:

Դա ուներ իր դրական կողմերը. նախ ինքնարժեքի ցածրությունն ու կայունությունը, երկրորդը՝ բազմապրոֆիլ մասնագետներով համալրվածությամբ ու արտադրական գործընթացի կառավարելիությամբ, և երրորդը՝ այլ արտադրություններից անկախության առումով: Գործարանն, ինչպես նաև ցանկացած արտադրություն արժևորվում է ոչ միայն իր արտադրական միջոցների, այլ նաև ամենակարևորը՝ ինժեներատեխնիկական և բանվորական արհեստավարժ անձնակազմի առկայությամբ:

1995-ին Հաննովերի միջազգային ցուցահանդեսից թևավորված վերադառնալով և վստահ լինելով ունեցած բավարար տեխնիկական մակարդակի ու հնարավորությունների վրա, ճյուղի զարգացման գործում ջանքերի միավորման նպատակով հաստոցագործիքաշինական գործարանների կողմից հիմնվեց և նույն թվի հոկտեմբերին գրանցվեց ,,Աս-Էքս,, մեքենաշինության արտահանմանն աջակցող միությունը՝ ասոցիացիան:

Քանի որ գործարանների արտադրական հնարավորությունների համեմատ ներկայիս ներքին շուկայի պահանջարկը համարյա բացակայում էր, ճյուղի զարգացման տնտեսական նախադրյալների կարևորագույն գործոն էր հանդիսանում արտադրանքիարտահանմանզարգացումը:

Ճյուղի արտադրանքի արտահանմանն օժանդակելու նպատակով ,,Աս Էքս,,-ը իր առջև դրել և իրականացնում էր հետևյալ խնդիրները՝

  • աջակցել ճյուղի արտադրանքի արտահանման զարգացմանը;
  • նպաստել արտասահմանյան գործընկերների հետ գործարար կապերի հաստատմանը;
  • միավորել և ակտիվացնել ձեռնարկությունների մարքեթինգային գործունեությունը;
  • նպաստել արտադրանքի որակի, տեխնիկական մակարդակի և մրցունակության բարձրացմանը;
  • կազմակերպել գործարար խորհրդատվություններ և դասընթացներ ճյուղի ձեռնարկությունների մասնագետների համար մարքեթինգի, մենեջմենթի, ֆինանսների և իրավական բնագավառներում;
  • ներկայացնել ձեռնարկությունների շահերը ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս:

Արդեն 1996 թվի գարնանը կազմակերպվեց սեմինարների շարք ԱՄՆ-ի միջազգային զարգացման գործակալության՝ USAID, Եվրասիա Հիմնադրամի, Եվրամիության TACIS ծրագրի և Մեծ Բրիտանիայի BESO կազմակերպության համատեղ աջակցությամբ, հետևյալ թեմաներով.

  1. Արտահանման շուկայագիտության խնդիրները;
  2. Խոշոր ձեռնարկությունների վերակազմության սկզբունքները;
  3. Արևմտյան ֆինանսական և հաշվապահական համակարգը /համատեղ ձեռնարկություններ ստեղծելու դեպքում փոխհասկանալի հաշվետվություններ կազմելու նպատակով/;
  4. Միջազգային շուկայագիտությունը, շուկա մուտք գործելու մարտավարությունը;
  5. Արտահանման պայմանագրերի իրավական հարցերի նրբությունները:

Սեմինարներն անցկացնում էին ԱՄՆ –ից, Գերմանիայից և Մեծ Բրիտանիայից հրավիրված բարձրակարգ մասնագետներ: Յուրաքանչյուր թեմայով սեմինարի ներկա էին 15-ից 20 մասնակիցներ գործարանների ղեկավարների և գլխավոր մասնագետների կազմից, սակայն այժմ նրանց միայն մի մասն են մնացել իրենց ձեռնարկություններում:

1998թվականին ,,Աս-Էքս,,-ի նախաձեռնությամբ, ՀՀ Արդյունաբերության և առևտրի նախարարության միջնորդությամբ, Հունաստանի EOMMEX կազմակերպության և ԱՄՆ-ի Եվրասիա Հիմնադրամի համատեղ աջակցությամբ հնարավոր եղավ իրականացնել ճյուղի չորս ձեռնարկությունների մասնակցությունը իրենց առաջնային արտադրատեսակներով՝ Սալոնիկի (Հունաստան) ’’Առևտրի 63-րդ Միջազգային Տոնավաճառին’’:

Ներկայացված հինգ հաստոցներն էլ վաճառվեցին:

Նույն 1998թվին Կանադայի առևտրի աջակցության կենտրոնի (TFOC) և CESO խորհրդատվական օգնության կազմակերպությունների, ինչպես նաև Կանադա-Հայկական Առևտրական խորհրդի (CABC) Օնտարիոյի նահանգի գրասենյակի, Կանադայում ՀՀ Դեսպանության աջակցությամբ և ԱՄՆ-ի Եվրասիա Հիմնադրամի օգնությամբ ճյուղի չորս ձեռնարկությունների ներկայացուցիչներ մասնակցեցին “PMDS-98” Միջազգային ցուցահանդեսին Կանադայի Տորոնտո քաղաքում: Ներկայացված երեք հաստոցներն էլ վաճառվեցին, ստացվեցին պատվերներ:

1998 –ին մասնակցած, այցելած ցուցահանդեսներից և ինտերնետով ձեռք բերած ինֆորմացիայի վերլուծության հիման վրա իրականացվեց հայկական արտադրության հաստոցների մրցունակության գնահատում, որն անցկացրեց ,,Աս-Էքս,,-ը , ներգրավելով մասնագետ - փորձագետների: Արդյունքում պարզվեց, որ արտադրատեսակների 80%-ը չի զիջում այդ պահին շուկայում առաջարկվող հաստոցներին, իսկ մի շարք հարցերում նաև ունեին առավելություններ: Սակայն արտաքին հարդարանքի վրա դեռ անելիքներ կան: Նման գնահատականը հաստատեցին նաև անկախ փորձագետները:

1999 թ.-ին ,,Աս-Էքս,,-ի նախաձեռնությամբ, ԱՄՆ-ի Եվրասիա Հիմնադրամի և Կանադա - Հայկական Առևտրական խորհրդի (CABC) Օնտարիոյի նահանգի գրասենյակի համատեղ աջակցությամբ չորս ձեռնարկությունների ներկայացուցիչներ այցելեցին Տորոնտոյի “CMTS”-99 մեքենաշինական ցուցահանդեսը, ունեցան գործարար հանդիպումներ ինչպես ցուցահանդեսի սահմաններում այնպես էլ նրանից դուրս, որոնք կազմակերպվել էին մեր հայրենակիցների ջանքերով ինչպես Տորոնտոյում, այնպես էլ Մոնրեալում:

Արդյունքում, ի թիվս մի շարք պայմանավորվածությունների, Գյումրիի Հղկողհաստոց գործարանն ստացավ 46 հազար ԱՄՆ դոլարի ծավալով մեքենամասերի պատվեր, որը պատվով կատարեց 2000թվի ընթացքում:

Միջազգային ցուցահանդեսների մասնակցությունն ու այցելությունը հնարավորություն է ընձեռում ծանոթանալու և սեփական արտադրանքը համեմատելու շուկայում պահանջարկ ունեցող արտադրատեսակների հետ, ճշտելու բարելավման աշխատանքների անհրաժեշտությունն ու ուղղությունը: ,,Աս-Էքս,,-ը ամեն մասնակցությունների և դրանց արդյունքների վերլուծությունները դարձրել է ասոցիացիայի անդամների լայն քննարկման առարկան և սեփականությունը:

Սալոնիկում և Տորոնտոյում հաստոցների վաճառքի փաստը առավել վստահություն ներշնչեց հայ արտադրողներին, և նրանք ինքնուրույն հաջող մասնակցություններ ունեցան մի քանի Միջազգային տոնավաճառներում՝ Իրանում, Սիրիայում և Եգիպտոսում:

Սակայն բոլոր ցուցահանդեսներում սկիզբ առած համագործակցության նախադրյալները հետագայում կանգ էին առնում մի շարք դժվարությունների առաջ, դրանցից կարևորի մասին արդեն վերը նշվեց՝ դա երկարաժամկետ վարկերի բարձր ռիսկայնությունն ու դժվար հասանելիությունն էր, բարձր տոկոսները, իսկ մյուսը ոչ պակաս կարևոր գործոնը, որ հայտնի շրջափակման պատճառով Հայաստանից առանց բեռնարկղերի հաստոցների բեռնափոխադրումն անհնար էր, և դեռ հնարավոր չէր հավաքական բեռնարկղերի ձևակերպումը: Իսկ նոր սկսվող առևտրային հարաբերություններում մի արտադրողից միանգամից մի բեռնարկղ հաստոցներ պատվիրելը՝ դա 4-ից մինչև 12 հաստոց կարող էր կազմել կախված տեսակից, քիչ հավանական էր:

Իսկ եթե հանկարծ պատվիրատուների և առաքողների ժամանակային և հասցեագրման երկրի համընկնում է տեղի ունենում, ապա ձևակերպելով առաքումը յուրաքանչյուր առաքող նույն բեռնարկղի մեջ դրված ապրանքի համար առանձին վճարումներ էր կատարում՝ և մաքսային յուրաքանչյուր փուլի, և Վրաստանով տարանցման համար: Այսինքն ,,հավաքական,, բեռնարկղի կազմման դեպքում էլ առաքման ծախսերը հասնում են համարյա նույն մակարդակի, ինչ առանձին կիսադատարկ բեռնարկղերով առաքման դեպքում:

Կամ էլ հնարավոր էր առաքման ենթակա ապրանքները մուտքագրել առաքողներից մեկի պահեստ, այնուհետև առաքել այդ մեկի անունից: Սակայն այստեղ էլ առաջանում է ներքին վաճառքի փաստ, այսինքն ԱԱՀ, որը 20 տոկոսով կթանկացներ ապրանքը, կամ առաջանում էր լրացուցիչ ստեղծված ԱԱՀ –ի վերադարձելիության խնդիր առաքողին արտահանման դիմաց, որն այդ ժամանակ հստակ չէր կիրառվում, և առաքողին կբերեր լրացուցիչ հոգսեր:

Հաստոցաշինությունը՝ Արտադրությանմիջոցներիարտադրությունէ և Հայաստանը այդ բնագավառում դեռևս ուներ բավական մեծ ներուժ, որը Հայաստանի տնտեսության համար արտահանման կարևոր ճյուղերից մեկն էր և մեծ ներդրումային ծախսեր չէր պահանջում: Այս հզորությունների մի մասն իրենց ղեկավարության և կոլեկտիվի անձնուրաց աշխատանքի շնորհիվ դեռևս կորցված չէին և լուրջ ուշադրության կարիք ունեին:

ՍԱ 2001-ԻՆ ԷՐ………

Չնայած հաստոցագործիքաշինությունն իր լայն հնարավորություններով՝ որպես ,,Արտադրության միջոցների արտադրություն,, առաջնահերթ բնագավառ պետք է համարվեր հատկապես մեր տնտեսության համար, տեղի ունեցավ հակառակը:

Կառավարության անուշադրությունը բնագավառի նկատմամբ բնութագրելու համար բերեմ երկու օրինակ.

Գյումրու Հղկող հաստոցների գործարանը ստացված նվազ եկամուտներից, հաշվի առնելով հետերկրաշարժյան գոտում աշխատակիցների սոցիալական վիճակը, նախընտրել էր հնարավոր բոլոր դեպքերում աշխատավարձի պարտքերի գոնե մասամբ վճարումները, որի հետևանքով բյուջեյին հարկերի գծով պարտքեր էր կուտակել: Կառավարությունը «Առողջացման ծրագիր» գործարկեց, նպատակը՝ պահպանելով արտադրական որոշ անհրաժեշտ միջոցներ՝ կորիզը, ավելցուկ հիմնական միջոցները վաճառելով՝ մարել բյուջեի պարտքը: Սակայն, այսպես կոչված «Առողջացման ծրագրով» վաճառված գույքի չնչին եկամտից կրկին հարկեր էին գանձվում:

«Աս-Էքս»-ի նամակ դիմումին, թե առողջացման ծրագրով օտարված գույքից առաջացած մուտքերը եկամուտ չեն և այլ նպատակով ծախսման ենթակա չեն, այլ ամբողջովին բյուջեին են ուղղված և գոնե հարկումները բացառեն, որ բյուջեյի պարտքը մարվի, գործարանը կարողանա գոնե մի քիչ գործել, պատասխանն եղավ այն, որ հարկումները պարտադիր են ցանկացած եկամուտից, անկախ իրականացվող ծրագրից …

2003 թվականին՝ ոգևորված միջազգային ցուցահանդեսների այցերի և մասնակցությունների արդյունքներից, «Աս-Էքս»-ը անդամ գործարանների արտահանումը խթանելու համար, որպես սպասվելիք համագործակցությունը կայացնելու փուլ, դիմեց Ամերիկայի Միջազգային Զարգացման Գործակալության (USAID) Եվրասիա հիմնադրամի աջակցությանը աշխատանքային ծրագրով՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկություններ ստեղծելու նպատակով մարկետինգային աշխատանքներ իրականացնելու, զարգացնելու նրանց կողմից համաֆինանսավորված նախկին ծրագրերի արդյունքները: USAID-ի ղեկավարության (այն ժամանակ տիկին Կատիցա Չեկալովիչի) կողմից բանավոր մտահոգություն արտահայտվեց՝ թե մենք մեր հարկատուների միջոցներով աջակցում ենք մի բնագավառ, որի կարևորության և անհրաժեշտության վերաբերյալ ՀՀ կառավարության կողմից ոչ մի ռեակցիա չկա, այսինքն՝ դա երկրին պետք է՞, թե ոչ: Այն ժամանակվա ՀՀ Արդյունաբերության նախարարությանը ,,Աս-Էքս,,-ի այդ հարցին անդրադարձող նամակին ոչ մի արձագանք չհետևեց…

Բերված օրինակներից երևում է, թե որքանով էր կառավարությունը «մտահոգված» բնագավառի զարգացմամբ: Մինչդեռ Եվրոպական TACIS ծրագրի փորձագետների գնահատմամբ ՀՀ տնտեսությունում արտահանման ներուժ ունեցող չորս բնագավառներից մեկն էլ ճշգրիտ ինժեներիան՝ հաստոցագործիքաշինությունն էր:

Արդարության առաջ չմեղանչելու համար՝ նշեմ, որ կազմակերպվում էին բեռների փոխադրումներ ՀՀ-ից Ռուսաստան և հակառակը՝ ոստիկանական ուղեկցությամբ ավտոշարասյուներով (բերվում էին սպառման ապրանքներ, որոշ չափով հումք և այլն առաջացնելով լրացուցիչ վերադիր ծախսեր), սակայն արտահանման համար մինչ այդ պետք էր ձեռք բերել արտահանման շուկա …

Եվ, ի՞նչ արվեց փոխարենը...

Գործարանները հապշտապ և խորհրդանշական գներով սեփականաշնորհվեցին:

Սեփականաշնորհելիս՝ գնորդին առաջնահերթություն շնորհելու պայման չդրվեց արտադրական ուղղվածությունների պարտադիր պահպանումը գոնե որոշ ժամանակահատված, չարգելվեց կամ չսահմանափակվեցին աշխատակիցների համատարած կրճատումները, որոնք անհաղթահարելի բեռ դարձան երկրի սոցապ նախարարության համար:

Գործարանները սեփականաշնորհողների մի մասը շատ հեռու էին տեխնիկայից, արտադրությունից, բնագավառից տեղյակ չէին, անգամ նախկին ոստիկանական էլիտայի ներկայացուցիչներ էին …

Այժմ գործարաններից մի քանիսը դադարել են գոյություն ունենալուց, մի քանիսը վերածվել են հայտնի առևտրի մեծ կենտրոնների իրենց ավտոկայանատեղիներով, մի քանիսը տրվել են վարձակալության որպես գրասենյակային տարածքներ, իսկ մի երկուսից էլ փոքր մեխանիկական նորոգման արտադրամասեր են մնացել ու վերջ:

Իսկ այժմ որևէ գործարանի վերակենդանացման ամենամեծ ցանկության դեպքում անգամ, եթե նախաձեռնողը պատրաստ լինի մեծ ներդրումների՝ միևնույն է կադրերի հարցով մեծ խնդիրներ կունենա: Նախկին մասնագետները ծերացել են կամ արդեն չկան, երիտասարդներն էլ չեն ձգտում յուրացնել այդ մասնագիտությունները …
Made on
Tilda