Հիմա, կատաղած, փոթորկալից շտապողականությամբ, մեր սարերը ներխուժելով ու ոտնատակ տալով, մեզ իբր թե վախեցնելու գնով ցանկանում են մեր իսկ ձեռքով ստանալ այդ փաստաթուղթը, այն, որ իրենք պետական սահմաններ ունեն:
Ժողովուրդ, այս ինչ թակարդներ են հյուսում երեքով, թե քանիսով մեր դեմ: Լավ, բա նրանց դիմաց կանգնած մեր պետական այրերը ինչո՞ւ չեն թափահարում առկա կարևոր փաստաթղթերը:
Չեմ հիշում, թե երբևէ բարձր ամբիոններից այս բոլոր փաստաթղթերը ցուցադրված լինեին միջազգային կարևոր դահլիճներում ներկա և որոշումներ կայացնողների աչքի առաջ, ցանցային դիտումներով էլ՝ մյուսներին:
Ինչո՞ւ կարևոր բացահայտումները եթերներում են արվում: Քարտեզների մասին եթերից ենք լսում, կեղծ պետության մասին եթերից ենք լսում: Կեղծիքի, աֆերիստության ահա այսպիսի հիմնավորումները մեր ձեռքին են, չգիտե՞ն, հրավիրեն, լսեն, տեսնեն, իմանան: Մի խորամանկի մեկը մեզ պատին դեմ է տալիս, բավական է, էլի, պատասխանեք, տեղը դրեք այդ զազրախոսներին: Եվս մեկ հերթական ելույթին ենք սպասում ԵԱՀԿ-ում, գոնե այնտեղ ցույց տվեք, եթե հետները չեն տարել՝ հետևներից ուղարկեք: Խաբեբաների ճանապարհին արգելափակոցները դրեք, վերջապես: «Հերոսը» հիմա էլ երեխաներին է պատանդել իրենց իսկ տանը: Գոնե փաստաթղթերով ապտակեք, դրանք կան: